
2011 թվականից սկսած միայն Բրավոն է Կլասիկոյում անառիկ պահել դարպասը

Նոյեմբերի 21-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 0:4 հաշվով ջախջախեց իր սկզբունքային մրցակից «Ռեալ Մադրիդին»:
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն դարձավ առաջին դարպասապահը Վիկտոր Վալդեսից հետո, ով կարողացավ անառիկ պահել դարպասը Կլասիկոյի ժամանակ: Վերջին չոր հանդիպումը տեղի էր ունեցել 2011 թվականի ապրիլին, որտեղ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դարձան 2 գոլի հեղինակ, իսկ Վալդեսը պատվով պաշտպանեց կապտանռնագույնների դարպասը:
Վերջին 18 խաղերում թիմերի և ոչ մի դարպասապահ չի կարողացել իր դարպասն անառիկ պահել:
Սիրարփի Աղաբաբյան