Հայաստանի բարձրագույն առաջնություն. 14-րդ տուրի արդյունքները
Ավարտվեց Հայաստանի առաջնության 14-րդ տուրը: Այս տուրից հետո առաջատարը չփոխվեց, սակայն աղյուսակի վերնամասում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ: «Ալաշկերտը» կրկին հաղթեց («Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 2:0) և թույլ չտվեց «Փյունիկին» շրջանցել իրենց 2-րդ շրջանի վերջին մրցավեճում: «Գանձասար Կապանը» և «Արարատը» ոչ-ոքի՝ 2:2 խաղացին և բարձրացան 3-4-րդ տեղեր, իսկ «Շիրակը» նահանջեց 5-րդ հորիզոնական:
«Բանանցը» կարողացավ 5:1 հաշվով հաղթել «Ուլիսին» և հավասարվել «Միկային», ով 2:1 հաշվով պարտվել էր «Փյունիկին»:
14-րդ տուրից հետո ռմբարկուների ցանկն ունի հետևյալ տեսքը
Միհրան Մանասյան («Ալաշկերտ») – 12
Հեբեր Արաուխո («Ալաշկերտ») – 10
Վարդան Պողոսյան («Փյունիկ») – 8
Լաերսիո («Բանանց») – 7
5-ական գնդակ են հեղինակել Ացամազ Բուրաևը («Գանձասար Կապան»), Վարդգես Սաթումյանը («Փյունիկ»), Գևորգ Նռանյանը («Արարատ»):
Մրցաշրջանի ընթացքում 4-ական գնդակներով աչքի են ընկել Ղուկաս Պողոսյանը («Փյունիկ»), Դավիթ Հակոբյանը («Շիրակ»), Ջոն Ջերեմիան («Բանանց»), Օդիլոն Կուակուն («Շիրակ») և Նարեկ Բեգլարյանը («Գանձասար Կապան») :
Սիրարփի Աղաբաբյան