Բաժիններ՝

«Բարսելոնայի» ռեկորդը՝ Էլ Կլասիկոյում

Նոյեմբերի 21-ին իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։

Այս հաղթանակի շնորհիվ կատալոնական ակումբը սահմանել է ռեկորդ. «Բարսելոնան» կարողացել է գոլ հեղինակել 20 Էլ կլասիկոներում անընդմեջ:

Էլ կլասիկոների պատմությունում նմանատիպ ռեկորդ կատալոնացիներն արդեն գրանցել էին 1981-1987 թվականներին՝ աչքի ընկնելով 19 խաղում անընդմեջ:

Վերջին անգամ «Բարսելոնան» չի կարողացել մադրիդցիների դարպասը գրավել 2011 թվականին Իսպանիայի Գավաթի եզրափակչում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30