
Մադրիդցիների երկրպագուները սուլել են Ռոնալդուին

«Ռեալ Մադրիդի» երկրպագուները, բարկանալով Կլասիկոյի արդյունքից, սուլել են մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Մարզադաշտում հնչել են նաև վիրավորական և մեղադրական վանկարկումներ:
Խաղավարտին երկրպագուները թափահարել են սպիտակ դրոշներ, ինչը նշանակում է, որ երկրպագուները փոփոխություն են ուզում:
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում մադրիդցիները 4 անպատասխան գնդակ են ընդունել իրենց սկզբունքային մրցակից կատալոնական «Բարսելոնայից»:
Սիրարփի Աղաբաբյան