
««Բարսելոնան» ցանկանում էր լինել «Բարսելոնա», և արեց դա». Ինիեստա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան Էլ Կլասիկոյից հետո կիսվել է տպավորություններով: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հյուրընկալվելիս կարողացավ 4-0 հաշվով ջախջախել մադրիդցիներին:
Football Espana-ն մեջբերել է Ինիեստայի խոսքերը, ով նշել է, որ կատալոնական ակումբը իդեալական հանդիպում անցկացրեց:
«Մենք հիանալի տնօրինում էինք գնդակը յուրաքանչյուր գրոհում: Մենք մի քանի դրվագում սայթաքեցինք, բայց դա էական չէ, շատ լավ հանդիպում անցկացրինք: «Բարսելոնան» ցանկանում էր լինել «Բարսելոնա», և արեց դա: Առաջնության արդյունքը որոշված չէ, առջևում դեռ շատ հանդիպումներ կան: Երեկվա արդյունքից մենք շատ գոհ ենք: Շատ շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար»,- նշել է Ինիեստան:
Սիրարփի Աղաբաբյան