
«Մանչեսթեր Սիթին» այս անգամ չի պատժվի

«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ անգամ կարող էր պատժվել երկրպագուների պահվածքի պատճառով. ակումբի երկրպագուները Չեմպիոնների լիգայի ՝«Սևիլիայի» հետ խաղում սուլել էին օրհներգի ժամանակ:
Սա առաջին դեպքը չէ. Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղում մանչեսթերյան երկրպագուները սուլոցով են դիմավորում օրհներգը: Այդ կերպ են ֆանատներն արտահայտում իրենց բողոքը՝ անցած մրցաշրջանում ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կրած պատիժների համար:
«Սևիլիայի» հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ի պատվիրակը խաղի արձանագրության մեջ ընդգրկեց նաև ձայնագրություն, որտեղ լսվում էին սուլոցները, և որոշ ժամանակ անց կազմակերպությունը կարգապահական գործ հարուցեց ակումբի դեմ: Սակայն օրերս կայացած խորհրդակցության արդյունքները հաստատեցին, որ պատժի հիմքեր չկան:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է փակել գործը:
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի օրհներգը որոկել են Boo արտահայտությամբ:
Սիրարփի Աղաբաբյան