
Հիմա իմ ֆուտբոլիստները կհավատան, որ իրենք ավելի ուժեղ են, քան իրենց մասին մտածում են. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր տպավորություններով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (4:1):
«Ինչ կարող եմ ես ասել «Էթիհադում» 4:1 հաշվով հաղթելուց հետո: Խաղը հեռու էր իդեալական լինելուց, բայց մենք ռեալիզացրեցինք մեր պահերը: Գոլերը հիասքանչ ստացվեցին:
Դա մեծ առաջընթաց է: Այդպիսի հաղթանակը թույլ կտա տղաներին հավատալ իրենց ուժերին:
Էմոցիաներն ուղղակի հիանալի են: Խաղը իդաելական չստացվեց, բայց շատ լավն էր: «Սիթին» չկարողացավ խաղը սկսել այնպես, ինչպես պլանավորել էին և դա շատ կարևոր էր մեզ համար:
Մենք խաղում էինք հսկայական ցանկությամբ: Լավ նորությունն այն է, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ:
Մենք ունենք բոլոր անհրաժեշտ որակները, մենք կարող էինք ավելի շատ խփել, բայց 4:1 հաշիվը իդեալական է: Հիմա տղաները կհավատան, որ իրենք ավելի ուժե են, քան իրենց մասին մտածում են»,- ասել է Յուրգեն Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը