Բաժիններ՝

2016թ. Հրե Կապիկի տարվա հաջողության թալիսմանները

Եկող Նոր տարում մենք բոլորս ցանկանում ենք ստանալ Բարձրագույն ուժերի աջակցությունը: Որպեսզի գործերը հաջող ավարտվեն, իսկ ճանապարհին դժվարություններ չպատահեն, օգտվեք 2016թ. թալիսմաններից:

Արևելյան հորոսկոպի տեսակետից հաջորդ տարի ներդաշնակությունը կպահպանեն մի շարք պարզ առարկաներ: Բավական է ճիշտ դրանք ձեռք բերել, լիցքավորել դրական էներգիայով և այդպիսով վերածել թալիսմանների:

Հարկավոր է հիշել, որ տարին, ըստ Արևելյան հորոսկոպի՝ սկսվում է հունվարի 1-ից ավելի ուշ: Դրա համար Ամանորյա գիշերը լավ միտք կլինի Ձեր թալիսմանի լիցքավորումը դրական և տոնական էներգիայով: Իսկ արդեն դրանից հետո, ըստ Չինական օրացույցի տարվա գալուստով, Ձեր առարկան կդառնա լիիրավ թալիսման:

Առաջին և ամենաակնհայտ թալիսմանը Կապիկն է. տարվա սիմվոլը և հովանավորը: Այդ կենդանու տեսքով յուրաքանչյուր արձանիկ հաջողություն կբերի: Կապիկի տեսքով փափուկ խաղալիքն առողջ քուն կնվիրի անհանգիստ երեխաներին: Իսկ ա՛յ, կապիկի պատկերով մարզաշապիկն ուղղակի պարտավորեցնում է հաջողակ լինել:

Նոր 2016թ.-ը լինելու է Հրե կամ Կարմիր Կապիկի հովանավորության ներքո: Դրա համար շատ կարևոր է թալիսմանը` կապված կրակի տարերքի հետ: Նրա առկայությունը ներդաշնակեցնում է բնակարանում դրական հոսանքները: Այդպիսի թալիսման կարող է դառնալ իրը, որը փոխհամագործակցում է կրակի հետ, օրինակ՝ մոմակալը կամ կրակայրիչը:

Լավ տարբերակ կարող են լինել բուրավետ փայտիկների տակդիրը կամ եթերային յուղերով լամպը: Ժամացույցի զարկերի ժամանակ գրպանում դրված կրակայրիչը կդառնա հաջողություն բերող իր, իսկ Ամանորի գիշերն առաջին վառած մոմն ընդունակ է իր լույսով հեռացնել չար ուժերին:

Կրակից բացի, երջանկություն կբերի կարմիր գույնը: Դա վերաբերում է քարերին և հանքաքարերին: Ռուբինը, նռնաքարը և կարմիր երանգով այլ հանքաքարեր կգրավեն հարստությունը, ինչպես նաև՝ հաջողություն կբերեն տիրոջը:

Հոյակապ որոշում կլինեն զարդերը. Կապիկը սիրում է ամեն ինչի վառը և գեղեցիկը: Լավ հագնվելով և զարդարվելով՝ չմոռանաք նաև բնակարանի մասին: Որպեսզի արժանանաք Կարմիր Կապիկի աջակցությանը, կարող եք տանը մրգերի պատկերներով նկարներ կախել: Բացառեք կրակի պատկերով նկարները, քանի որ նրանք լի են բացասական էներգիայով:

Դիմավորեք 2016թ.-ը՝ պահեստավորելով մեծ քանակությամբ մանդարին Կապիկի համար: Այս անգամ մանդարինը կդառնա ոչ միայն Ամանորյա արձակուրդների սիմվոլը, այլ նաև ևս մեկ երջանիկ թալիսման: Ցիտրուսային բույրերը կարող են հաջողություն բերել Ձեր տանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս