Բաժիններ՝

Արքայազն Չարլզը կասկածում է, որ Հարրին իր որդին է

Կամիլա Բոուլզը պնդում է, որպեսզի արքայազն Չարլզը պատվիրի ԴՆԹ թեստ և պարզի թե արդյոք նա իսկապես արքայազն Հարրիի հայրն է: Ըստ աղբյուրի, Չարլզի կնոջ և արքայազն Հարրիի կոնֆլիկտը հասել է գագաթնակետին: Այս կոնֆլիկտի պատճառը արքայազն Հարրիի և Քեթրին Միդլթոնի ընկերությունն է:

Կամիլան բացահայտ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում Քեմբրիջի հերցոգուհի Քեթրին Միդլթոնի նկատմամբ և մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ նրան համարում է հասարակ մարդ: Հարրին հոգնել է Կամիլայի նման վերաբերմունքից` իր մտերիմ ընկերուհու և իր եղբոր կնոջ` Քեթրինի նկատմամբ:

Սա առաջացրել է լուրջ վիճաբանություն, որի ընթացքում արքայազնը ասել է Կամիլային. «Քեյթն ավելի արքայական է, քան Դուք»: Ի պատասխան, Չարլզի կինը խախտել է չգրված տաբուն, որը գոյություն ունի Բուքինգեմյան պալատում և Հարրիին ի պատասխան ասելով, որ նա հավանաբար «իր մոր սիրավեպի արդյունք է»:

Կատարվածից հետո Կամիլան պահանջել է Չարլզից անցնել ԴՆԹ թեստ, պարզելու համար, արդյոք նա է արքայազն Հարրիի հայրը: Արդյոք Արքայազն Չարլզը համաձայնել է, թե ոչ, դեռ չի հաղորդվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս