2016թ. Ամանորյա տոնածառի ձևավորման լավագույն գաղափարները
Հնարավոր չէ պատկերացնել ամանորյա տոներն առանց վառ գույներով զարդարված տոնածառի:
Ինչպե՞ս հետաքրքիր և յուրահատուկ կերպով զարդարել 2016թ. Ամանորյա տոնածառը:
Տոնական մթնոլորտ ստանալու համար պետք է օգտագործել փայլուն առարկաներ, շողշողուն լույսեր և շղթաներ (гирлянда):
Զարդարանքները պետք է լինեն վառ և գրավիչ: 2016թ. փշատերև թագուհին պետք է փայլի և շողշողա որքան հնարավոր է ավելի պայծառ: Բայց դա չի նշանակում, որ կարել է տոնածառը զարդարել ծիածանի բոլոր գույներով:
2016թ.-ը Հրե Կապիկի տարի է, այդ պատճառով էլ տոնածառի վրա պետք է գերակշռեն այս նշանի սիրելի գույները` կարմիրը, նարնջագույնը, դարչնագույնը և դեղինը: Եվ կարևոր է չմոռանալ գույների ներդաշնակության մասին: Երանգների համակցությունների լավագույն տարբերակներն են.
1. Կարմիրը և դեղինը:
2. Դարչնագույնը և ոսկեգույնը:
3. Կանաչը, դեղինը և կարմիրը:
4. Կարմիրը և սպիտակը:
Տոնածառը կարող եք զարդարել ավանդական տարբերակներով` կլոր խաղալիքներով, շղթաներով, լույսերով: Բայց եթե ցանկանում եք յուրահատկություն հաղորդել Ձեր փշատերև գեղեցկուհուն, կարող եք այն զարդարել տոնական թխվածքաբլիթներով, սոճու կոներով, փաթիլներով և ձնեմարդերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը