
Վիլլա. «Բնականաբար կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի»

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլլան, ով ներկայումս հանդես է գալիս MLS-ի «Նյու Յորք Սիթի» ակումբում, իր կարծիքն է հայտնել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպման մասին:
Ըստ Վիլլայի, առանց Մեսսիի Էլ Կլասիկոն այլ բնույթ կունենա:
«Մեսսին կարևոր դերակատարություն ունի խաղադաշտում: Նա ամեն ինչ փոխում է: Հուսով եմ, որ Լեոն կկարողանա մասնակցել խաղին: Բնականաբար կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի: Էլ Կլասիկոյում ֆավորիտներ չկան և նշանակություն չունի, թե ֆունկցիոնալ ինչ վիճակում են թիմերը նման խաղից առաջ»,- նշել է Վիլլան Marca-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան