Չելոյանցի հեռանալուց հետո, Մովսիսյանն ու Օզբիլիսը ևս կհեռանան
Սպորտ-էքսպրեսը համոզմունք է հայտնել, որ բաժնետերերի կազմից Ջիվան Չոլոյանցի հեռանալուց հետո կմեծանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի հեռանալու հավանականությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն արդեն ասել է, որ ձմռանը 4-5 ֆուտբոլիստ կհեռանա, բայց անունները չի հրապարակել:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 25-ամյա Օզբիլիսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 7 խաղ: 28-ամյա Մովսիսյանն անցկացրել է 10 խաղ՝ խփելով 3 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան