
Կասիլյասը դարձավ առաջին դարպասապահը պատմության մեջ, ով բաց չի թողել հավաքականի 100 հանդիպումներում

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը դարձավ առաջինը ֆուտբոլի պատմության մեջ, ով «չոր» է պահել դարպասը ազգային հավաքականի 100 հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Անգլիայի հետ ընկերական հանդիպումը (2:0), 34-ամյա դարպասապահի համար դարձավ 165-րդը ազգային հավաքականի կազմում: Իկերը դրանցից միայն 65-ում է բաց թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը