Եթե Ռոնալդուն որոշի հեռանալ «Ռեալից», ապա ըստ իս պետք է գնա «Մանչեսթեր Յունայթեդ». Դեյվիդ Բեքհեմ
«Մանչեսթեր Յունայթեդի և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի Անգլիա հնարավոր վերադարձի մասին:
«Երբեք ոչ մեկին խորհուրդ չեմ տա չվերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Եթե ես կարողանայի, ապա սողեսող կգնայի այնտեղ: Չնայած, երբ շանս ընձեռնվեց լքել թիմը, ես տեղափոխվեցի աշխարհի մեծագույն ակումբներից մեկը` «Ռեալ», իսկ դա երազանք էր:
Ռոնալդուն այնքան սիրելի է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից, նա այնպիսի հաջողությունների է հասել և նա այնքան աշխատասեր է: Նա ոչ միայն ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է ֆուտբոլում, այլ նաև ամենաաշխատասերը:
Եթե նա որոշի հեռանալ «Ռեալից», ապա անձամբ ինձ համար միայն դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես երբեք նման հնարավորություն չեմ ունեցել, բայց ես հպարտանում եմ նրանով, թե ինչ թիմերում եմ խաղացել «Մանչեսթեր Յունայթեդից» հետո»,- ասել է Բեքհեմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը