
Դե Խեան կախված չէ Կասիլյասի խաղից. Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ուրախ է այն բանից, որ իր թիմում են գտնվում 2 շատ ուժեղ դարպասապահներ` «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան:
«Ճիշտ չէ, որ Կասիլյասը կախված է իր սեփական խաղից, իսկ Դե Խեան` իր խաղից և Կասիլյասի ելույթներից: Մեր բախտը բերել է, որ մենք այդպիսի դարպասապահ ունենք, որոնք խաղից կարող ենք հաճույք ստանալ: Նրանք շարունակում են շատ լավ աշխատել իրենց ակումբներում»,- Դել Բոսկեի խոսքերն է ցիտում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը