Բաժիններ՝

Խոշոր պայթյուն Հրազդանում. վիրավորները տեղափոխվել են Երևան. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոններ ահազանգ է ստացվել , որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետի տեղակալ Սամվել Խմելյանի, Հրազդանի ոստիկանության օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նշված բնակարանից պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին և նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխել են Երևան` Այրվածքաբանական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս