Հզոր պայթյուններ Բեյրութում, սպանվել են տասնյակ մարդիկ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջաններից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 37 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լիբանանյան ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ այդ հատվածում հիմնականում բնակվել են շիա մուսուլմաններ: Շրջանը գտնվել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչների վերահսկողության ներքո: Այդտեղ է գտնվում նաև պաղեստինցի փախստականների ճամբարը:
Իշխանությունները կարծում են, որ պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Լիբանանի ներքին գործերի նախարար Նուխադ Մաշնուկի խոսքով՝ այդ մարդիկ եղել են շահիդների գոտիներով: