«Իմ բոլոր ջանքերը ջուրն են լցվել». Քիմ Քարդաշյանը գիրացել է 24 կիլոգրամով
Քիմ Քարդաշյանը երևի թե միակ աստղն է, ով այդքան ծանր է տանում իր հետ հղիության ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները, գրում է viva.ua-ն:
Քիմը վերջերս խոստովանել է, որ հղիության ժամանակ գիրացել է 24 կիլոգրամով, ինչն իրեն անհավանական տխրեցնում է:
«Այսպես, այսօրվա դրությամբ՝ գումարած 24 կիլոգրամ: Առջևում դեռ 6 շաբաթ կա: Իմ բոլոր ջանքերը ջուրն են լցվել»,- իր զգացումները երկրպագուներին հայտնել է աստղը: