
Մահացել է ամերիկացի հայտնի երաժիշտ Ալան Տուսենը

Նոյեմբերի 10-ի գիշերը Մադրիդում համերգից հետո սրտային նոպայից մահացել է 77-ամյա ամերիկացի երաժիշտ Ալան Տուսենը: Երաժիշտի մահը BBC-ի հետ զրույցում հաստատել են Իսպանիայի իշխանությունները:
«Գրեմմիի» մրցանակակիր երաժիշտը՝ հայտնի Southern Nights ալբոմի հեղինակը, հայտնաբերվել է Lara թատրոնում ելույթից հետո՝ հյուրանոցի իր համարում:
Տուսենին շտապ հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Նրա անունը ներառված էր Ռոքնռոլի փառքի սրահում:
Իր կարիերայի ընթացքում Տուսենը համագործակցել է The Beatles-ի մասնակիցներից Փոլ Մակ-Քարտնիի, բրիտանական The Rolling Stones խմբի ու այլոց հետ:
2013-ին նրան շնորհվել է ԱՄՆ-ի ազգային մեդալը՝ արվեստի ոլորտում ձեռքբերումների համար: