Կնոջ բնավորությունը` ըստ ծննդյան ամսվա
Ահա այն, ինչ մեկին կարող է դարձնել ուժեղ և բարի, մյուսին՝ հնարամիտ և չար: Այս անգամ ներկայացնում ենք կնոջ բնավորությունը՝ ըստ ծննդյան ամսվա:
Հունվար– Սա ամենահամբերատար և զուսպ կանանց ծննդյան ամիսն է: Միևնույն ժամանակ, այսպիսի կանայք կարող են ունենալ տղամարդկային և անհողդողդ բնավորություն: Նրանք չեն բողոքի և չեն կիսվի, այլ կգերադասեն հպարտ և ինքնուրույն լուծել պրոբլեմները: Հունվարյան կանայք տաղանդավոր են խոհանոցում, բայց չեն սիրում զբաղվել մաքրությամբ:
Փետրվար– Սա դժվար բնավորությամբ, համառ կանանց ծննդյան ամիսն է: Նրանց մոտ նյարդային պոռթկումներ են լինում, բայց միևնուն ժամանակ՝ առկա է բավականին բարձր ինքնատիրապետումը: Նրանք երբեք չեն վախենում դժվարություններից և արագ որոշումներ են կայացնում, որոնք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Նեղացկոտ են: Լավ մանիպուլյացիաներ են անում մարդկանց հետ, դրա համար նրանց մոտ լավ կարիերա է ստացվում: Շատ են սիրում երեխաներին:
Մարտ– Ամենազգայուն կանանց ծննդյան ամիսն է: Նրանք շատ դյուրազգաց են և շուտ վիրավորվող, որի պատճառով էլ հաճախ համառություն են դրսևորում, որն արդյունքում իրենց է վնաս պատճառում: Շատ կասկածամիտ են և իրենց դժբախտ են համարում: Այս կանանց, ամաչկոտության պատճառով, իրոք դժվար է հաջողության հասնել: Բնությունն այս կանանց օժտել է նրբությամբ և հմայքով, որով էլ նրանք դեպի իրենց են քաշում տղամարդ-պաշտպաններին:
Ապրիլ– Այս ամսին ծնված կանայք տարբերվում են բնավորության այնպիսի գծերով, ինչպիսիք են խիզախությունը, հաստատակամությունը և նպատակասլացությունը: Իդեալական լրացում է հանդիսանում ողջամտությունը և գործիմացությունը: Այս մարդիկ միշտ գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար դանդաղ, բայց հաստատ հասնում են ցանկալիին և բացարձակապես չեն տանում անկայունությունը: Էմոցիաները և զգացմունքները միշտ հետ են գիտակցությունից:
Մայիս– Իշխող և պահանջկոտ, անզիջում և վճռական կանայք են: Վիրավորանքը չեն ներում, դրա համար կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, չնայած հետո փոշմանում են: Սրանք համառ կանայք են, լիդերի որակներով, որի պատճառով նրանց ավելի հեշտ է զբաղեցնել ղեկավարի աշխատասենյակը, քան ամուսնանալ: Ամենակարևորը նյութական վիճակն է:
Հունիս– Այս ամսին ծնված կանանց գլխավոր գիծը զգուշավորությունն է: Հաճախ այսպիսի մարդիկ շուտ վիրավորվող և կասկածամիտ են, բայց դրա հետ մեկտեղ՝ այնքան բարի են, որ երբեք վրեժ չեն լուծի: Չեն սիրում կոնֆլիկտներ: Արարքները կատարում են տրամադրության ազդեցության տակ:
Հուլիս– Այս ամսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Ամբողջ նրանց կյանքը որոշում է տրամադրությունը: Համեստ են և ռոմանտիկ, կարողանում են շատ խորը զգալ, բայց երբեք չեն ցուցադրում դա: Հուլիսյան կանանց համար ամենագլխավորը կյանքում տունն է և ընտանիքը:
Օգոստոս– Ամենահպարտ և անկախ կանայք ծնվում են օգոստոսին: Նրանք նույնպես բարի են և ազնվաբարո, բայց իշխանատենչ են և էությամբ առաջնորդ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, բայց անկախ են: Ունեն մեծ խարիզմ, և, չնայած այն բանին, որ միշտ գրավում են տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները: Շատ ազնիվ են, դրա համար էլ հաճախ խաբված են լինում:
Սեպտեմբեր– Այս ամսվա բռնկվող և էմոցիոնալ կանայք առանձնանում են իրենց նպատակասլացությամբ և հաշվենկատությամբ: Ծայրահեղ ինքնավստահ են և ժլատ, դրա համար էլ դժվարությամբ են բաժանվում պարտքերից: Սիրում են լինել կոլեկտիվում, բայց միշտ հիշում են իրենց օգուտի մասին: Շատ խանդոտ են և անկախ, մեծ մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:
Հոկտեմբեր– Պարզ են շփման մեջ, պատասխանատվության մեծ զգացումով են, սրամիտ են: Գործիմաց են, բայց անշահախնդիր են ընկերների հետ և մեծահոգի են: Որոշումներ կայացնում են ամեն ինչ լավ քննելուց հետո: Լավ հիշողություն ունեն: Այս կանայք շատ սկզբունքային են և չեն ներում դավաճանությունը, չնայած միշտ աշխատում են պահպանել ընտանիքը:
Նոյեմբեր– Շատ հաշվենկատ, ինքնասեր և էգոիստ կանայք են: Նրանց ամուսինները պետք է համակերպվեն, որ իրենց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվելու: Խնայող են և տնտեսող: Կարողանում են սիրել ուժեղ և խորը:
Դեկտեմբեր– Էմոցիոնալ կանայք` պայթյունավտանգ բնավորությամբ: Համառ և խիզախ, անկախ և ուղիղ, նրանք կհասնեն հաջողության` հաղթահարելով յուրաքանչյուր արգելք: Շատ շփվող են, ռոմանտիկ, իդեալիստական և լավ ընկերուհի են: Խնայող չեն և բռնկվող են, դրա համար էլ ընտանեկան կյանքում հաճախ դժվարություններ են ունենում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը