Գործարար Ստերլիգովին չեն ձերբակալել, նրա հետ «զրուցում են». ռուսական ԶԼՄ-ներ
«Ինտերֆաքս»-ը, հղում տալով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին չեն ձերբակալել, ինչպես ավելի վաղ հայտնվել էր:
Աղբյուրը հայտնում է, որ Ստերլիգովը ոչ թե ձերբակալվել է, այլ «նրա հետ զրուցում են` որոշ հանգամանքներ պարզելու համար, ինչից հետո նրան բաց կթողնեն»:
Ավելի վաղ Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան պատմել էր, թե ինչպես են «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել իր ամուսնուն: Նա պատմել է, որ իրենք Մոսկվա են գնացել Երևանից այսօր` 16:40-ին` կարգավորելու իրենց գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված որոշ հարցեր: Ալյոնան առանց խնդրի անցել է հսկիչ անցակետից, իսկ ամուսնուն չեն թույլատրել:
«Նրան թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանի սահմանային հատվածից: Ես արագ անցա, հենտո նայեցի` նա չկար ու չկար, ուշանում էր: Հետո նրան ինչ-որ մարդիկ մոտեցան և խնդրեցին հետևել իրենց»,- ռուսական TV «Զվեզդա»-ին պատմել է Ստերլիգովան: