![](/banners/BeFunky-design.jpg)
Գերման Ստերլիգովին ձերբակալել են
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/sterligov.jpg)
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին, ով վերջերս իր ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախ: Life News-ը հայտնում է, որ Ստերլիգովին ձերբակալել են օդանավակայանի սահմանային համարվող մասում:
Ինչպես տեղեկացրել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը, Ստերլիգովին ամենայն հավանականութամբ ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում:
Ըստ ճշտված տվյալների, սահմանապահները ձերբակալել են Ստերլիգովին Ադրբեջանի հարցման համաձայն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը