Նյարդերը հանգստացնող միջոցներ

Կիտրոնի կեղև: Չորացրած կեղևը մանրացրեք, 21 օր թրմեք օղու մեջ՝ 1:10, պահեք մութ տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ 100 մլ ջրով:

Ոգեթուրմն ունի զարմանալի հատկություն. Հանգստացնելով նյարդերը, միաժամանակ գրգռում է ախորժակը:

Մոշենու տերև: Մանրացրեք, խառնեք մոշենու տերև, ուրցի խոտ՝ 5:2: Խառնուրդից վերցրեք 1 ճ/գ., լցրեք 500 մլ եռջրի մեջ, 1 ժամ թրմեք տաք տեղում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Չոր հումքի դեպքում չափաբաժինը նվազեցրեք՝ 2 անգամ:

Դաղձի տերև: Մանրացրեք, խառնեք առյուծագու ու դաղձի թարմ խոտերը: Մեկ ճ/գ. հումքին ավելացրեք 600 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ: Թուրմն օգտակար է անքնության ու գլխացավի դեպքում:

Կարդացեք նաև

Խմեք 50-ական մլ՝ օրը 5-6 անգամ, շարունակեք 1 շաբաթ, կրկնեք 1 շաբաթ անց:

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս