
Բանդերասն ընդունվել է իր երազած լոնդոնյան քոլեջը

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը ընդունվել է Լոնդոնի հեղինակավոր Central St. Martins College-ը, որպեսզի ուսումնասիրի նորաձևության ինդուստրիան:
55-ամյա Բանդերասն արդեն հասցրել է յուրացրել է դերասանի, ռեժիսորի, պարողի ու երգչի մասնագիտությունները, որպես մոդել հասցրել է աշխատել հեղինակավոր ապրանքանիշների հետ, զբաղվել է գինու ու օծանելիքների արտադրությամբ, սակայն այդպես էլ չէր ստացել բարձրագույն կրթություն:
Ներկայում դերասանը, դատելով ամեն ինչից, գլխովին սուզվել է ուսման մեջ: «Սկսվել է Central St. Martins College-ում ուսումնառության երկրորդ շաբաթը: Ամեն ինչ շատ հագեցած է, հուզիչ, լուրջ ու ուրախ»,- գրել է Բանդերասն իր Instagram-ում:
Ավելի վաղ Բանդերասը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե երազում է դիզայնի բրիտանական դպրոցում սովորելու մասին: