
Մենք ուժեղ մրցակիցներ ունենք, բայց «Բարսելոնան» ընդունակ է հաղթել Չեմպիոնների լիգան երկրորդ անգամ անընդմեջ. Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները, որի համաձայն կատալոնյան ակումբի մրցակիցներն են «Ռոման», «Բայերը» և «ԲԱՏԷ»-ն:
«Մենք ընկել ենք լավ թիմերով խումբ: Երկրպագուները ուրախ կլինեն այդ հանդիպումների համար: Մենք ուժեղ մրցակիցներ ունենք, հատկապես «Ռոման», այնպես որ խաղերը դիտարժան կլինեն:
Մտածում եմ, մեր թիմը հիմա այնքան ուժեղ է, ինչպես երբեք չի եղել և ընդունակ է հաղթել Չեմպիոնների լիգան երկրորդ անգամ անընդմեջ, չնայած որ դա այդքան էլ հեշտ չի լինի»,- ասել է Բարտոմեուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը