
Բասկետբոլ. Հայաստանը վարկանիշային աղյուսակում 15-րդն է

Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է 3×3 բասկետբոլի մինչև 18 տարեկանների վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի՝ մինչև 18 տարեկանների հավաքականը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Մեր ընտրանին, որը գլխավորում է Արեգ Վաթյանը, այս տարի կարողացավ հաջող հանդես գալ ընտրական փուլում և դուրս եկավ եզրափակիչ փուլ, որը կայացավ օգոստոսի 21-ից 23-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Սիրարփի Աղաբաբյան