
«Այս մրցաշրջանում Մարուան Ֆելաինին կլինի հարձակվող». Լուի Վան Գալ

Չեմպիոնների Լիգայի 4-րդ ընտրական ռաունդի` «Բրյուգեի» հետ կայացած պատասխան խաղից առաջ տված մամլո ասուլիսում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը բացատրել է, թե ինչպես է պլանավորում օգտագործել բելգիացի կիսապաշտպանին նոր մրցաշրջանում:
«Ֆելաինին կարող է խաղալ և որպես 6 համար, և որպես` 8 (հենակետային և ետ քաշված հարձակվող):
Բայց այս տարի նա ավելի շուտ հանդես կգա որպես 9 կամ 10 համար (հարձակվող), որովհետև նրա դիրքում մենք բավականին կատարողներ ունենք»,- հայտարարեց Վան Գալը:
Բելգիացին առարկություններ չի գտել:
«Առաջ ես խաղացել եմ որպես 9 կամ 10 համար: Դրա համար էլ, պատրաստ եմ փակել այդ դիրքերը և օգնել թիմին: Այո, կա տարբերություն կիսապաշտպանի և հարձակվողի խաղի մեջ, բայց ես հաճույք եմ ստանում խաղից` յուրաքանչյուր դիրքում»,- գրում է բելգիացուն Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը