
Օրվա կերպարը. Մարիա Շարապովան թենիս է խաղացել երեկոյան զգեստով

Աշխարհի երկրորդ թենիսիստուհի Մարիա Շարապովան ապացուցել է, որ լավագույնն է և կարող է միշտ հիանալի խաղալ` անկախ տրամադրությունից, եղանակից և համապատասխան մարզահագուստից:
Առաջիկա US Open թենիսային մրցաշարին ընդառաջ կազմակերպված միջոցառման բոլոր մասնակիցները ներկայացել էին սպորտային համազգեստներով, իսկ հմայիչ Մարիա Շարապովան եկել էր սև երեկոյան զգեստով:
Առանց բարձրակրունկ կոշիկները հանելու, Շարապովան մի քանի ուժեղ հարված է հասցրել թենիսի ռակետով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը