Բաժիններ՝

Facebook-ը գործարկում է Siri ձայնային օգնականի ապագա մրցակցին

Facebook սոցցանցը ձեռնամուխ է եղել նոր ծառայության թեսթավորման՝ «ձայնային օգնականի», որն ստացել է М անվանումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաջող թեսթավորման դեպքում Facebook-ի նոր ծառայությունը կմրցակցի Apple-ի Siri-ի, Google Now-ի հետ՝ Android-ի հիման վրա, Cortana-ի՝ Windows Phone-ի: «Վիրտուալ ասիստենտ» M-ը ներդրված է Facebook-ի մեսենջերում:

Ծառայությունը դեռ հասանելի է թեսթային ռեժիմում միայն Սան Ֆրանցիսկոյի փոքրաթիվ օգտատերերի համար: M-ի հիմքում ընկած է արհեստական ինտելեկտի համակարգը, որը ղեկավարվում է մարդու կողմից, հայտարարում են ընկերությունում:

«Վիրտուալ ասիստենտ» M-ը, ինչպես պատմել է դրա մշակմամբ զբաղվող Դևիդ Մարկուսը, կարող է իրականացնել տարբեր գործողություններ օգտատիրոջ փոխարեն, օրինակ՝ գնել ապրանքներ, սեղան պատվիրել ռեստորանում, գնել ինքնաթիռի տոմսեր, կազմակերպել ուղևորություններ:

«Ի տարբերություն ներկայում շուկայում առկա ծառայություններից, որ հիմնված են արհեստական ինտելեկտի վրա, М-ն իսկապես օգտատիրոջ փոխարեն կատարում է տարբեր գործողություններ»,- պնդում են ընկերությունում:

Ավանդական «վիրտուալ օգնականները» ամբողջությամբ ավտոմատացված են, իսկ Facebook-ում ընտրել են ավելի մարդկային մոտեցում, որի ժամանակ, եթե ձայնային ասիստենտը չի կարողանում կատարել խնդիրը, ապա օգնության են գալիս մարդիկ:
Այդ մարդկանց անվանում են «M մարզիչներ», նրանք հետևում են արհեստական ինտելեկտի ուսուցման պրոցեսին, կարող են կատարել նաև օգտատիրոջ հանձնարարությունները:

28Մարզիչների թիվը Facebook-ը չի հրապարակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս