
Տիագո Ալկանտարան երկարաձգել է պայմանագիրը

Bild-ը տեղեկացնում է, որ Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պայմանագիրը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ։
Աղբյուրը հավաստիացնում է, որ իսպանացին երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ մինչև 2019 թվականը: Ըստ նոր պայամանգրի՝ Ալկանտարան կստանա 9 մլն եվրո աշխատավարձ՝ հավելավճարների հետ միասին:
Հիշեցնենք, որ Ալկանտարան «Բավարիա» էր տեղափոխվել 2013 թվականին «Բարսելոնայից»։
Սիրարփի Աղաբաբյան