Բաժիններ՝

Համեմունք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից և նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Իրանի բժշկական համալսարանում վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ չամանը (кумин)՝ որպես համեմունք օգտագործելուց բացի, կարող է նաև օգտագործվել՝ որպես ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի արդյունավետ միջոց:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ օրական միայն մեկ թեյի գդալ չամանի օգտագործումը նվազեցնում է մարմնի քաշը: Այս հրաշալի համեմունքը նաև իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Հետազոտությանը մասնակցել է 88 կին, որոնց բաժանել էին 2 խմբի: Երկու խմբերն էլ օրական սովորականից 500 կալորիա քիչ են ընդունել ամբողջ 3 ամիսների ընթացքում: Այնուամենայնիվ, խմբերից մեկը հավելյալ օգտագործել է նաև յոգուրտ չամանով: Այս խումբն ավելի լավ արդյունքներ է ունեցել: Այս խմբի մասնակիցների մոտ արյան մեջ խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է եղել:

Չամանը համեմունք է, որը հարուստ է ֆիտոստերոլով: Սա այն տարրն է, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Չամանը նաև արագացնում է նյութափոխանակությունը:

Կարդացեք նաև

Բացի յոգուրտից, կարող եք այն նաև օգտագործել աղցանների և տարբեր սոուսների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս