«Ես մինչև հիմա վատ աղջնակ եմ». Անջելինա Ջոլի
People հանդեսը ներկայացրել է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի համատեղ կյանքի կանոնները, որոնք աստղերի և նրանց ընկերների կարծիքով՝ համարվում են նրանց սիրո և երջանիկ ընտանիքի գրավականը:
Մի փորձեք լինել իդեալական
Անջելինա Ջոլի- Կարծում եմ, եղել են շատ պահեր, երբ ես խոստացել եմ ինքս ինձ՝ դառնալ լավագույն կինն ու մայրը: Իսկ Բրեդը նման պահերին ասում է՝ սիրելիս, ինքդ էլ գիտես՝ որտեղ ես լավ, որտեղ ոչ… Ոչ, ոչ, ես պետք է տիրապետեմ իսկական տնային տնտեսուհու կարողություններին: Բայց նա գիտեր լավ կնոջ ու լավ մոր իմ կարողությունները:
Երախտագիտություն հայտնեք
Ընտանիքի ընկեր- Նրանք անընդհատ աշխատում են իրենց հարաբերությունների վրա: Թվում է՝ նրանք հիանալի միջոց են գտել՝ իրենց պարտականությունները միմյանց հայտնելու: Բրեդն ու Էնջին անընդհատ միմյանց հաճոյախոսություններ են անում: երեխաների առաջ ցույց են տալիս իրենց նվիրվածությունը: Նրանց վարվեցողությունը լավ օրինակ է երեխաների համար:
Հիշեք՝ դուք թիմ եք
Անջելինա Ջոլի- Բրեդն ինձ հետ միասին գտնվում էր Pink Lotus Breast Center հիվանդանոցում, որտեղ ինձ վիրահատում էին: Մենք ջանում էինք զրուցելու և ծիծաղելու ժամանակ գտնել: Գիտեինք, որ ճիշտ որոշում ենք ընդունել և այն մեր ընտանիքն ավելի կամրացնի: Այդպես էլ եղավ:
Կարողացեք կոմպրոմիսի գնալ
Բրեդ Փիթ- Ես ու Էնջին պայմանավորվածություն ունենք. եթե մեկն աշխատում է, մյուսը պետք է հոգ տանի երեխաների մասին: 2012թ. ինձ համար ընտանեկան տարի էր: Մայրիկը շատ էր աշխատում, իսկ ես, ճիշտն ասած, իսկական հաճույք էի ստանում՝ գտնվելով տանը երեխաներիս հետ:
Լավ հարաբերությունները զարգանում են
Անջելինա Ջոլի- Բրեդն ընդլայնեց իմ կյանքի սահմաններն այնպես, որ ես նույնիսկ երազել չէի կարող: Մենք ընտանիք կազմեցինք: Նա ոչ միայն իմ կյանքի սերն է, այլև՝ իմ ընտանիքը: Դա ինձ համար շատ թանկ է:
Ընտանիքն առաջին տեղում է
Անջելինա Ջոլի- Կարծում եմ՝ Բրեդն է սովորեցրել ինձ, որ ընտանիքի բերկեցությունը կարևոր է քո անձնական բարեկեցությունից: Ես երախտապարտ եմ, որ ունեմ սիրող ընտանիք, առանց Բրդեի ես չէի կարողանա:
Իմացիր՝ ինչ ես ուզում զուգընկերոջից
Անջելինա Ջոլի- 20 տարեկանում մենք սպասում ենք սպիտակ ձիով ասպետին: Իսկ 40 տարեկանում այն, ինչ ուզում ենք, իսկական տղամարդն է:
Պահպանեք կրակը
Անջելինա Ջոլի- Ես մինչև հիմա վատ աղջնակ եմ: Իմ վայրի էությունը ոչ մի տեղ չի կորչել: Պարզապես այն պատկանում է Բրեդին:
Փորձեք վատի մեջ լավը գտնել
Բրեդ Փիթ- Այն ամիսները, երբ Էնջին անցավ վիրահատությունների միջով, էմոցիոնալ ու ոգեշնչող էին: Ասեմ ձեզ, դա այնպիսի թեթևություն է, երբ ամեն ինչ հետևում է և այլևս ոչինչ չի սպառնում և ոչինչ չի վնասի ձեզ: Աշխարհում ամեն ինչից շատ ես հպարտ եմ իմ ընտանիքով: Ոչ-ոք դա չի հասկանա:
Թարգմանությունը՝ 168.am-ի