Հունգարիայում փախստականների ճամբարում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Հունգարական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Սերբիայի հետ սահմանին՝ փախստականների ճամբարում: Մոտ 200 փախստական փորձել են խուսափել գրանցման գործընթաից, ինչից հետո իրավիճակը ճամբարում թեժացել է, բացատրել են ոստիկանության ներկայացուցիչները:
Կապված փախստականների աննախադեպ հոսքի հետ՝ Հունգարիայի կառավարությունը դիտարկում է երկրի հարավում պետական սահմանը պաշտպանելու նպատակով Զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը, հայտնում է korrespondent.net-ը:
Հունգարական իշխանությունները հերթական անգամ ուժեղացնում են սահմանային հսկողությունը ու պատրաստվում են Սերբիայի հետ սահմանի մոտ ուղարկել 2106 ոստիկանի:
Նրանք կամրապնդեն սահմանը սեպտեմբերի 5-ից: Բացի այդ, կշարունակվեն նաև 175 կմ-անոց սահմանի արգելապատնեշներով ամրացման աշխատանքները: