
Իռլանդացի զբոսաշրջիկը Ստամբուլում հաջողությամբ կարողանում է ինքնապաշտպանվել առևտրականներից

Զբոսաշրջիկը Ստամբուլում զանգվածային կռվի պատճառ է դարձել: Ենթադրաբար Իռլանդիայից ժամանած տղամարդը մտել է խանութներից մեկն ու պատահաբար վայր գցել մի քանի շիշ ջուր: Դա բարկացրել է վաճառողին, ով բռունցքներով հարձակվել է զբոսաշրջիկի վրա: Վերջինիս միացել են մյուս վաճառողները:
Իռլանդիայի դրոշի պատկերով տղամարդն իրեն չի կորցրել ու սկսել է պաշտպանվել փայտերով զինված տղամարդկանցից:
Առևտրականներից մեկը փորձել է իռլանդացու մեջքին կոտրել պլաստմասսե աթոռը, սակայն վերջինս հեշտորեն կարողանում է իր տեղը դնել իրեն նեղացնողներին:
Դեպքն արձանագրել են տեսահսկման սարքերը: Ինչպես գրում է Independent-ը, տեսագրությունը արագ տարածվել է սոցցանցերում ու լայն տարածում գտել թուրք օգտատերերի շրջանում: