Սուրեն Մկրտչյանը՝ «Տորպեդոյի» գլխավոր տնօրեն
Արմավիրի «Տորպեդոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի գլխավոր տնօրեն է նշանակվել Սուրեն Մկրտչյանը:
«Մեծ հաճույքով ընդունել եմ Արմավիրի «Տորպեդոյի» բաժնետերերի առաջարկը: Դա իմ հարազատ քաղաքի, իմ սիրած տարածաշրջանի թիմն է: Հենց այդ պատճառով այս թիմում աշխատելն ինձ համար առանձնահատուկ պատիվ և պատասխանատվություն է»,- Սուրեն Մկրտչյանի խոսքերն է մեջբերում կայքը:
Տեղեկացնենք նաև, որ «Տորպեդոյում» են հանդես գալիս Արմեն Համբարձումյանը և Արտակ Ալեքսանյանը և Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Իվան Մամախանովը:
Սիրարփի Աղաբաբյան