Բաժիններ՝

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Սերբիայի դեմ խաղի համար

Սեպտեմբերի 4-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հերթական հանդիպումը Սերբիայի ազգային ընտրանու դեմ: Խաղը տեղի կունենա Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով- «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան- «Միկա»
Գևորգ Պրազյան- «Արարատ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան- «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան- «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան- «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան- «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Լևոն Հայրապետյան- «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան- «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան- «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան- «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան- «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Գևորգ Ղազարյան- «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Մարկոս Պիզելլի- «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս- «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Կառլեն Մկրտչյան- «Անժի» (Ռուսաստան)
Նորայր Ասլանյան- «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան- «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Արթուր Յուսպաշյան- «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան- «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս