
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում ԵՏՄ երկրների քաղաքացիները կհամարվեն լեգեոներ

«Чемпионат.com»-ը մեջբերում է Ռուսաստանի պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանի խոսքերը, ով հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրի քաղաքացիները չեն դադարի լեգեոներ համարվել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:
«Հոկեյի մայրցամաքային լիգայի որոշումը կապված ԵՏՄ-ի երկրների քաղաքացիների հետ, ընդունվել է Սպորտի նախարարության հետ քննարկումներից հետո: Մեզ ոչինչ չի խանգարում հաջորդ մրցաշրջանում քննարկել այդ հարցը: Պետք է գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա այդ որոշումը թիմերի կազմավորման վրա: Դա կարող է տեղի ունենալ միայն հաջորդ մրցաշրջանում: Հիմա մենք աշխատում ենք այն կանոնակարգով, որը ընդունված է»,- նշել է Չեբանը:
Սիրարփի Աղաբաբյան