
Հոդաբորբ. Ժողովրդական ցավազրկող միջոցներ

Հանգստացնող հատկություն ունի ուրցի թեյը, ուրցի խոտով կամ սերմով թրմված խնձորի քացախը:
Ա. Ուրցի խոտը փոշիացրեք, 3 օր թրմեք խնձորի քացախի մեջ: Բրդյա կտորը թրջեք լուծույթի մեջ, դրեք թրջոց հիվանդ հոդի վրա, ամրացրեք: Ցանկալի է կատարել քնելուց առաջ:
- Անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ունի ուրցի սերմով թրմված քացախը:
Բ. Սև բողկի 300 մլ թարմ հյութի մեջ լուծեք 300 գ մեղր ու 10 գ աղ: Լուծույթով շփեք հիվանդ հոդը:
Գ. Հոգնածության հետևանքով առաջացած ցավեր ոտնաթաթերում.
- Խառնեք 1-ական ճաշի գդալ խնձորի քացախ ու արևածաղկի յուղ, մեկ հավկիթ: Քսեք ոտնաթաթերին, հագեք գուլպաներ: Կատարեք քնելուց առաջ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: