Բաքուն ու Անկարան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունի հետ քննարկել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանը կողմերը կարևորել են համատեղ TurAz Qartalı-2015 ռազմաօդային ուժերի զորավարժությունների անցկացումը, ասվում է Ադրբեջանի պաշտպանության մամլո հաղորդագրության մեջ:
Հասանովն անդրադարձել է ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերին, կարևորվել է փոխադարձ այցերի ու համատեղ զորավարժությունների անցկացումը: