
Պոետ Եվգենի Եվտուշենկոն սրտի վիրահատության է ենթարկվել

Ռուս հայտնի պոետ Եվգենի Եվտուշենկոյի սիրտը վիրահատել են, նա դեռ բժիշկների հսկողության ներքո է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Եվգենի Ալեքսանդրովիչի սրտի ռիթմի խնդիրները վերացնելու համար վիրահատության ընթացքում կարդիոխթանիչ ենք ներդրել: Ընդ որում՝ այն տեղադրել ենք առանց սրտային հյուսվածքների կտրվածքի»,- Interfax-ին հայտնել են Մանդրիկի անվան կենտրոնական կլինիկական ռազմական հոսպիտալում:
Ներկայում բանաստեղծի վիճակը բավական կայուն է, սակայն նա դեռ մնում է հոսպիտալի ինտենսիվ թերապիայի պալատում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա օգոստոսի 20-ին հոսպիտալացվել էր զինվորական հոսպիտալի սրտաբանական բաժանմունք: