Բաժիններ՝

Ստերլիգովի պաշտպանությունը Ադրբեջանի դեմ բողոք կներկայացնի ՄԻԵԴ

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի պաշտպանությունը բողոք է ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը LifeNews-ի եթերում:

Չնայած այն բանին, որ «Ինտերպոլը» դադարեցրել է Ստերլիգովի խուզարկությունը, նրա դեմ Ադրբեջանում հարուցված քրեական գործը շարունակվում է, հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկիր՝ դրանով իսկ վերջինիս զրկելով պաշտպանվելու հնարավորությունից։
«Հարկ է նշել, որ քրեական գործը, որը հարուցվել է Ադրբեջանում, դեռևս շարունակվում է: Մենք քայլեր ենք ձեռնարկում այն դադարեցնելու ուղղությամբ: Գերման Ստերլիգովին սկզբում արգելել են մուտք գործել երկրի տարածք, իսկ հետո նոր քրեական գործ են հարուցել նրա դեմ: Դա իմ հաճախորդին զրկում է պաշտպանվելու իրավունքից: Նա չի կարող այցելել ո´չ Ադրբեջան, ո´չ գնալ Բաքու, որ համաձայնագիր կնքի փաստաբանների հետ իր պաշտպանության վերաբերյալ: Դրա հետ կապված՝ մենք բողոք ենք պատրաստում ՄԻԵԴ ու մոտ ժամանակներս այն կներկայացվի»,- պատմել է Հայրապետովը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ «Ինտերպոլի» կենտրոնակայանից իրենք պաշտոնապես դեռ չեն ստացել Ստերլիգովի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին ծանուցում:
«Օգոստոսի 21-ին մենք տեղեկություն ստացանք, որ մեր բողոքը՝ կապված Ստերլիգովի նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելու հետ, բավարարվել է: Այդպիսով, իրավապահները դադարեցրել են իմ պաշտպանյալի նկատմամբ հետախուզումը: Պաշտոնական ծանուցումը դեռ ճանապարհին է»,- հայտնել է Հայրապետովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս