
Քրդերը հայտնել են Սինջարում ԴԱԻՇ-ի կողմից 15 դեռահասի մահապատժի ենթարկելու մասին

Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները օգոստոսի 21-ին Իրաքի Սինջար քաղաքում 15 դեռահասի են մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ տղաները եղել են 13-18 տարեկան ու համալրել էին ԴԱԻՇ-ի շարքերը, սակայն Մոսուլում Ւրաքի բանակի հետ բախման ժամանակ հեռացել են մարտադաշտից:
Press TV-ն նշում է նաև, որ օգոստոսի 15-ին Ալ-Գազլանիի զինվորական ճամբարում զինյալները մահապատժի էին ենթարկել 15 կնոջ: Դա արվել էր այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել էին ամուսնանալ ահաբեկիչների հետ:
Եվս 19 կին օգոստոսի սկզբին սպանվել էր Մոսուլում իսլամիստների հետ սեքսուալ կապի մեջ չմտնելու պատճառով: