
«Մեկնարկային սուլիչից հետո իմ և Ֆրենկի միջև սկսվում է պատերազմը». Սթիվեն Ջերարդ

«Լոս Անջելես Գալաքսիի» կիսապաշտպանը պատմել է իր և «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպանի միջև հարաբերությունների մասին: «Այո, մեր մրցակցությունն իրական է: Մեկնարկային սուլիչից սկսած` մինչև խաղի վերջին րոպեները իմ և Լեմպարդի միջև պատերազմ է: Մենք պայքարում ենք միմյանց դեմ, մենք միշտ ենք այդպես անում: Իսկ երբ խաղն ավարտվում է, մնում է փոխադարձ հարգանքը:
Ես Ֆրենկի մեծ երկրպագու եմ: Նա հարձակվողական ոճի ֆենոմենալ կիսապաշտպան է: Ես նույն դիրքում եմ խաղում, այդ պատճառով ել գիտեմ, թե որքան բարդ է այդքան գոլեր խփելը»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Կիրակի օրը տեղի ունեցավ «Լոս Անջելես Գալաքսի»-«Նյու Յորք Սիթի» հանդիպումը, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 5:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը