Բաժիններ՝

«Միլանը» կարող է վերցնել Մարիո Բալոտելիին` անվճար վարձակալությամբ

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ հանդիպումից հետո «Լիվերպուլի» հարձակվողը համաձայնել է վերադառնալ Իտալիա:

Բալոտելիի և Միխայլովիչի միջև հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը, Միլանում, հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Հարձակվողը համաձայնել է վերադառնալ «ռոսոներների» ճամբար, որտեղ արդեն հանդես է եկել:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել Բալոտելիին անվճար վարձակալությամբ: Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են: Շուտով հարձակվողը կհանդիպի «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:

Այս մրցաշրջանում Բալոտելին «Լիվերպուլի» կազմում չի մասնակցել ոչ մի հանդիպման:

Transfermarkt.de-ի տվյալների համաձայն, Բալոտելիի տրանսֆերի գինը կազմում է 11 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։