
«Վեսթ Բրոմվիչ»-«Չելսի» 2:3. Շատերը հիասթափված են, նրանք սիրում են, երբ «Չելսին» պարտվում է. Ժոզե Մոուրինիո

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է մեկնաբանել «Վեսթ Բրոմվիչի» դեմ հաղթական խաղում Ջոն Տերիի հեռացումը:
«Տերիի հեռացո՞ւմը: Ես նախընտրում եմ այդ մասին չմտածել և հանգստություն պահպանել: Շատերը հիմա հիասթափված են արդյունքից: Նրանք սիրում են, երբ «Չելսին» պարտվում է: Ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստները ստացան այն, ինչին արժանի են:
Մրցաշրջանի մեկնարկին մեր խաղը սարսափելի չէր, բայց 4 խաղում 3 միավոր` բավարար չէ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր դեմ են ուղղված բազում գործոններ, բայց այսօր հաղթանակը մերն էր»,- Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է ВВС-ն:
Խաղն ավարտվել է հյուրերի` «կապույտների» հաղթանակով` 3:2 հաշվով:
54-րդ րոպեին` 3:1 հաշվի ժամանակ դաշտից հեռացվել է Ջոն Տերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը