
«Սպորտինգ»-«Ռեալ» 0:0. Ես պահպանում եմ լավատեսությունս. Ռաֆա Բենիտես

Իսպանացի մասնագետը գոհ է երկրորդ խաղակեսում իր թիմի ցուցադրած խաղից:
«Ես գիտեի, որ մենք պետք է շատ ջանք գործադրենք «Սպորտինգի» դեմ խաղում, որ պետք է ցուցադրենք մաքուր և ճշգրիտ ֆուտբոլ:
Առաջին խաղակեսում մենք մրցակցին շատ հնարավորություններ տվեցինք: Երկրորդ խաղակեսում մենք լավ հանդես եկանք, մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը:
Մեզ պակասում էր վերջնական փոխանցումն ու հարվածը: Լավ ֆուտբոլ ցուցադրելու համար մեզ ազատություն է պետք: Մենք շատ հնարքներ տեսանք, բայց մեզ պակասում էր տարածությունը: Ես պահպանում եմ լավատեսությունս»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է ցիտում է Բենիտեսին:
Իսպանիայի Լա Լիգայի առաջին տուրում «Ռեալը» ոչ ոքի (0:0) խաղաց խիխոնական «Սպորտինգի» հետ:
Հաջորդ տուրում մադրիդցիները կխաղան «Բետիսի» դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը