
Հիշողությունը լավացնող միջոցներ

Ա. Հարկավոր է՝
Սխտոր՝ 300 գ
Մեղր՝ 300 գ
Կիտրոնի թարմ հյութ՝ 150 մլ
Պատրաստման եղանակը
Սխտորը մաքրեք ու աղացեք, մեղրը գոլացրեք: Բաղադրամասերը լցրեք ապակյա տարայի մեջ, խառնեք, կափարիչի փոխարեն՝ օգտագործեք քառատակ ծալած թանզիֆ: Պահեք սառնարանում:
Ինչպես օգտագործել
Խառնուրդից վերցրեք 1 թեյի գդալ, լուծեք նախօրոք եռացրած գոլ ջրի մեջ (40 -50 C), խմեք օրը 2 անգամ՝ նախաճաշից առաջ ու ընթրիքից 2 ժամ հետո:
Բ. Օգտագործվում են ալոճենու թարմ կամ չորացրած ծաղիկներն ու պտուղը: Պտուղը կարելի է պահածոյացնել՝ շերտ առ շերտ խառնեք շաքարավազի հետ:
Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումքը (չորացրած ծաղիկ՝ 2 թեյի գդալ) լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 60-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Գ. Խմեք կտավատի յուղ՝ 2-ական թեյի գդալ, օրը 3 անգամ: Կարելի է խմել մեղրի կամ հյութի հետ, ուտելուց 30 րոպե առաջ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: