Բաժիններ՝

«Չելսին» իզուր չէ, որ վաճառեց Դե Բրոյնեին. Մոուրինիո

«Չելսիի» մարզիչը գտնում է, որ Կևին Դե Բրոյնեն չէր կարող առաջընթաց ունենալ լոնդոնյան թիմում և նրա վաճառքը արդարացված որոշում էր:

«Երբ քո թիմում կա ֆուտբոլիստ, ով ամեն օր ծեծում է դուռդ և լաց է լինում, ասելով, որ ցանկանում է հեռանալ, պետք է որոշում կայացնել:

Եթե Դե Բրոյնեն վշտացած և առանց մոտիվացիայի մնար թիմում մենք նրա տրանսֆերի նույնիսկ կեսը չէինք ստանա: Որոշում կայացվեց վաճառել նրան և դա այդ պահին լավ գործարք էր:

Մնալով «Չելսիում» նա երբեք չէր հասնի իր այսօրվա մակարդակին: Նա պատրաստ չէր պայքարի համար: Նա ուղղակի վշտացած երեխա էր, ով վատ էր մարզվում:

Եթե Դուք կարծում եք, որ Կևինի վաճառքը սխալմունք էր, ապա ես վերցնում եմ ինձ վրա մեղքը նաև այն բանի համար, որ այսօր Ազարը արժե 100 մլն ֆունտից ավելի: Եթե ես Էդենի փոխարեն խաղացնեի Դե Բրոյնեին կամ Շյուրլեին, ապա հիմա թիմում կմնային նրանք, այլ ոչ թե Ազարը»,- Ժոզե Մոուրինիոյի խոսքերն է ցիտում goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս