
Հետաքրքիր փաստեր Իսրայելի մասին

1. Ամբողջ աշխարհում գրանցված պատենտների, գիտնականների, բնակչության շնչի հաշվով համակարգիչների, ինչպես նաև թանգարանների թվով Իսրայելը գրավում է առաջին տեղը:
2. Իսրայելը չունի հայտարարված պետական սահմաններ, ինչպես նաև չունի Սահմանադրություն:
3. Չնայած Իսրայելը չունի Սահմանադրություն, բայց դա չի նշանակում, որ պետությունում անօրինականություն է տիրում: Սահմանադրությանը արդեն 4000 տարի բավական հաջող փոխարինում է Թորան:
4. Պետության ամբողջ պատմության ընթացքում դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել ընդամենը 2 մարդ: Մեկին մահապատժի են ենթարկել սխալմամբ: Իսկ երկրորդը` Ադոֆ Էյհմանը նացիստական հանցագործ էր:
5. ICQ ակնթարթային հաղորդագրության հայտնի տեխնոլոգիան մշակել են 4 իսրայելցիներ` 1966թ.:
6. Իսրայելում գոյություն ունի հետաքրքիր մի թանգարան: Այնտեղ ներկայացված են այն բոլոր ժողովուրդների մշակույթները, որոնք հիշատակված են Աստավածաշնչում:
7. Իսրայելում է գտնվում բանակային ամենամեծ ստորաբաժանումը (1000 զինվոր): Այս ստորաբաժանումը զբաղվում է ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ:
8. Հայֆայի շրջանում 2010թ. բռնկվել է մեծ անտառային հրդեհ: Հրդեհում զոհվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք ուղարկվել էին այնտեղ` կալանավորներին փրկելու համար:
9. Իսրայելում արգելված է նույնասեռ ամուսնությունը: Սակայն, Իսրայելի Գերագույն դատարանի կողմից այդպիսի ամուսնություններն ընդունվում են, եթե դրանք գրանցվել են արտասահմանում:
10. Դեռ նույնիսկ պետության անվանումն ընտրված չէր, ինչպես նաև չգիտեին ինչպես անվանել իրենց տարադրամը, բայց առաջին իսրայելական թղթադրամներն արդեն տպագրվել էին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը