
Նիք Ջոնասը հերքել է Քենդալ Ջենների հետ սիրավեպ սկսելու մասին լուրերը

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Քենդալ Ջենները հանդիպում է երաժիշտ Նիք Ջոնասի հետ, սակայն օրերս Նիքը հերքել է տարածված լուրերը, հայտնում է spletnik.ruն:
Ռադիոշոուի ժամանակ երաժիշտն ասել է, որ ներկայում իր գլխավոր սերը երաժշտություն է:
«Ես հիմա միայնակ եմ, չնայած ոմանք այլ կերպ են մտածում: Ես պարզապես չեմ հասկանում, թե այդ լուրերը որտեղից են ծագել»,- ասել է նա:
Նա մեկնաբանել է նաև մոդել Քենդալ Ջենների հետ սիրավեպ սկսելու մասին լուրերը:
«Մենք չենք հանդիպում: Քենդալը հիանալի աղջիկ է, սակայն մենք լավ ընկերներ ենք: Ես, Ջիջի Հադիդը, Քենդալը ընկերություն ենք անում»,- ասել է երաժիշտը: